Տնտեսություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը թեժ գիծ է գործարկել Վերին Լարսի անցակետում կուտակումների հետ կապված

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը թեժ գիծ է գործարկել Վերին Լարսի անցակետում կուտակումների հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մեկնել է «Վերին Լարս» անցակետ՝ ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը:

«Հավելյալ հայտնում ենք, որ «Վերին Լարս» անցակետում կուտակումներով պայմանավորված իրավիճակի առնչությամբ դեսպանությունում գործում է թեժ գիծ՝ + 7 (495) 628 55 56։ Իրավիճակի շուրջ տեղեկատվություն կարող եք ուղարկել նաև հետևյալ էլ․հասցեով՝ [email protected]»,- ասված է գրառման մեջ:

Հայկական բեռնատարները օգոստոսի 5-ից արգելափակված են Լարսի անցակետում: Բեռնատարների մեծ մասը տեղափոխում է շուտ փչացող պտուղ-բանջարեղեն: Խնդրին բախված գործարարներն ու վարորդները պահանջում են պատկան մարմիններին՝ հարցին շտապ լուծում տալ, քանի որ իրենց կրած վնասները ժամ առ ժամի կրկնապատկվում են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում