Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Մանե Ադամյանը, Ավագ Ավանեսյանը, Հակոբ Ավագյանը, այլ պաշտոնատար անձինք։

Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի և իրականացվող ծրագրերի ու աջակցության համար։

Դեսպան Էրլունը ողջունել է նախարար Մինասյանի վերադարձը և տնտեսության ոլորտում նրա շարունակական գործունեությունը, անդրադարձել Հայաստանում իրականացվող ծրագրերին։

Հանդիպմանը երկուստեք նշվել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման և վերագործարկման անհրաժեշտություն և լավ պոտենցիալ կա։ Դրական դինամիկա կա գրեթե բոլոր ոլորտներում։

Նախարարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, անդրադարձել ներդրումային դաշտի և գործարար միջավայրի բարելավման աշխատանքներին։ Քննարկվել են թեթև արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ուղևորափոխադրումներին և բեռնաոխադրումներին, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցեր։ Նշվել են զբոսաշրջության ոլորտում արձանագրված աճը և նոր մակարդակի հասնելու հնարավորությունները։ Անդրադարձ է եղել Պեկինում աշնանը նախանշվող հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ կարևորել և հաստատել են տնտեսական երկկողմ հարաբերությունների ընդլայնման պատրաստակամությունը։

Հայերեն English

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը

Կիևը Մեծ Բրիտանիային խնդրել է ավելացնել ներդրումներն ուկրաինական զենքի արտադրության ոլորտում

Իրանի հոգևոր առաջնորդը ներում է շնորհել կամ կրճատել 3000-ից ավելի դատապարտյալների պատժաչափը