Հայաստանում գրանցված է 188 հազար հաշմանդամ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում, հուլիսի 1-ի դրությամբ, ընդգրկվել է եղել 188 հազար հաշմանդամ, որից 90 հազար 76-ը կանայք են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ հաշմանդամության կարգ տրվել է արյան շրջանառության, նորագոյացությունների, նյարդային համակարգի, աչքի, հոգեկան և վարքի խանգարումներ ու այլ հիվանդությունների դեպքում:

Հունվար-հունիսին առաջին անգամ հաշմանդամ է ճանաչվել 4 հազար 120 մարդ: Նշված ժամանակահատվածում հաշմանդամ չի ճանաչվել նման կարգավիճակ ստանալու համար դիմած 3 հազար 806 մարդ:

Հաշմանդամություն ունեցող անձանց թվով առաջին տեղում Երևանն է՝ 53 հազար 307, որին հաջորդում են Լոռին՝ 19 հազար 113, Շիրակը՝ 18 հազար 185, Արարատը՝ 17 հազար 958, Գեղարքունիքը՝ 17 հազար 26:

Հայերեն العربية English

Եմենի կառավարական ուժերը հայտնել են հութիներից դիրքեր հետ գրավելու մասին

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը

ՀՀ Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի դիմավորման արարողությունը

Լեհաստանը լրացուցիչ ոստիկանական ուժեր է տեղափոխել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահման

Գյումրիում հիմնանորոգվում են տասնամյակներ շարունակ լքված բնակարանները. դրանք կհատկացվեն բազմազավակ ընտանիքներին

Հյուսիսային Կորեան հերքում է առնչությունը Binance կրիպտոբորսայի վրա կիբերհարձակմանը

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակոյի Իշխանապետություն

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին.ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

Վարչապետի աշխատակազմի բյուջեն նվազել է 1 մլրդ 656 մլն դրամով