Հասարակական

Հայկական մշակույթ, ճարտարապետական կոթողներ, չքնաղ բնապատկերներ. Travelblog.lv-ն բացահայտում է Հայաստանն՝ իր ողջ հմայքով ու էությամբ

1 րոպեի ընթերցում

Հայկական մշակույթ, ճարտարապետական կոթողներ, չքնաղ բնապատկերներ. Travelblog.lv-ն բացահայտում է Հայաստանն՝ իր ողջ հմայքով ու էությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական մշակույթն ու արվեստը՝ իր ինքնատիպ ավանդույթներով, երգ-երաժշտությամբ, դարերի խորքից եկող ճարտարապետական կոթողները, չքնաղ բնապատկերները ներկայացվել են մեկ տեսանյութում: Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) և Travelblog.lv-ի համագործակցության արդյունքում նկարահանվել է տեսանյութ, որ բացահայտում է Հայաստանը՝ իր ողջ հմայքով ու էությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Travelblog.lv-ի մասնագետները, Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի և Radisson Blu Yerevan-ի աջակցությամբ, մեկ շաբաթ շարունակ ֆիքսել են ամեն հնարավորն ու անհնարինը` հայկական մշակույթն ու արվեստը՝ իր ինքնատիպ ավանդույթներով, երգ-երաժշտությամբ, դարերի խորքից եկող ճարտարապետական կոթողները՝ մեր վանքերով, եկեղեցիներով ու խաչքարերով, հայկական լեռնաշխարհի չքնաղ բնապատկերները:

«Այս ամենը տեսնելու և հասկանալու համար պետք է նայել ֆիլմը, իսկ վերապրելու և հայոց աշխարհի՝ տեսախցիկներից դուրս մնացած բյուրավոր գանձերը բացահայտելու համար պետք է այցելել և սեփական աչքերով տեսնել Հայաստանը»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում