ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղական համայնքները զբոսաշրջային գրավիչ ուղղություն դարձնելու և բնակչությանը կայուն եկամտի աղբյուր աղբյուրով ապահովելու տեսլականով Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում կայացել է գունագեղ խնջույք (colorful party) և գյուղական տոնավաճառ-ցուցահանդես: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառման կազմակերպիչը «Երազանքների թիմն» է, որը հավատում է, որ զբոսաշրջության միջոցով հնարավոր է տնտեսական մեծ աճ ապահովել՝ բարձրացնելով գյուղաբնակ համայնքներում ապրողների կենսամակարդակը:
Միջոցառմանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, որն իր ելույթում պատրաստակամություն է հայտնել օժանդակել գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերին։
Դրախտիկ գյուղը գտնվում է Սևանա լճի հյուսիս-արևելյան հատվածում, լեռնային գոտում, որտեղ էկոտուրիզմի ու գյուղական տուրիզմի զարգացման բոլոր նախադրյալներն առկա են։