Արցախի բանակն անհրաժեշտության դեպքում կարող է կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը. Լևոն Մնացականյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ պաշտպանության բանակն անհրաժեշտության դեպքում կարող է կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն պաշտոնյան արեց Ստեփանակերտում հուլիսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Մինգեչաուրի ՀԷԿ-ը ռմբակոծելու հնարավորության վերաբերյալ հարցին:

«Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում: Մարտական արվեստը պահանջում է, որ նման ռազմական օբյեկտներին հարվածներ հասցվեն։ Դա կվնասի տնտեսությանը ու կբացառի հակառակորդի ԶՈւ-ին համապատասխան պաշարների մատակարարման հնարավորությունը։ Այդ օբյեկտը մեր նախագծերում է»,-ասաց Լևոն Մնացականյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից մի շարք արտասահմանյան զինատեսակների ձեռք բերմանը, մասնավորապես, իսրայելական օպերատիվ մարտավարական հրթիռներին, որոնց հեռահարությունը 300 կմ է, ապա Լևոն Մնացականյանի խոսքով, հայկական կողմը կարող է դրանց համարժեք հակահարված տալ: «Մեր Զինված ուժերն էլ նման զենք ունեն։ Հարձակողական հնարավորությունները գրեթե նույնն են, ինչ Ադրբեջանինը։ Մենք ունենք նաև նշանառու կրակի հնարավորություն»,-ընդգծեց ՊԲ հրամանատարը:

Հայերեն English Русский

Մոսկվայում բացվել է ֆոտոցուցահանդես՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 105 և Միքայել Թարիվերդիևի 95-ամյակներին

ՌԴ-ն և Վրաստանը վերսկսում են ուղղակի երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

Երևանում բացվում է Հայ-հունգարական գործարար խորհուրդ

ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի դեմ բողոքի ակցիաների ժամանակ 300 մարդ է ձերբակալվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի հետ

Վրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովին

Ավստրալիան, Կանադան, Իտալիան և Բրիտանիան կոչ են արել Իսրայելին թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը Գազա

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքը

Դանակով, ձեռքերով և ոտքերով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ընտանեկան բռնության գործով նախաքննության ավարտից

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն