ՀՀ պաշտպանության նախարարը և Գերմանիայի դեսպանն ընդգծել են բնագավառում համագործակցության բարձր մակարդակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին և ռազմական կցորդ, Գերմանիայի ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան Թորսթեն Այթիսին` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ (նստավայրը` ք.Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին և հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում: Նշելով, որ Գերմանիայի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և իրականացվում է մի քանի ձևաչափերով` փոխադարձության սկզբունքով փորձի փոխանակման տարեկան 15-20 միջոցառումներ, համագործակցություն ռազմական կրթության բնագավառում և այլն, Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության անկյունաքարը համատեղ մասնակցությունն է ՆԱՏՕ-ի հովանու ներքո Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելությանը:

Դեսպան Քիսլերն իր հերթին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը Գերմանիայի համար և նշել, որ գերմանական կողմը պատրաստ է շարունակել քննարկումները համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր` ներառյալ արցախա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը:

Հայերեն Русский

ԱՀԿ-ն ցածր է համարում բնակչության համար ռիսկն Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մահվանից հետո

Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարն ընդունել է Cerebras ընկերության ներկայացուցչին

Հայաստանի անվտանգության մեծագույն երաշխիքը կարող է լինել ռազմավարական փոխշահավետ հարաբերությունների զարգացումը մի շարք երկրների հետ․ Համբիկ Սարաֆյան

Թրամփը կարծում է, որ Իրանը ներգրավված է եղել flydubai-ի ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպում

ԱԺ նիստ.06/10/2026

Այս խաղում կար այն ամենն, ինչն ի սկզբանե ուզում էի տեսնել հավաքականում․ Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղի մասին

Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումներից մեկին. կա զոհ

Եվրոպական ինդեքսներ - 05/10/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 05/10/26