Խաղեր, մրցույթներ, երաժշտություն. «Յելլ էքսթրիմ Պարկ»-ը մեծ շուքով նշեց ծննդյան երրորդ տարեդարձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խելահեղ ռիթմերի, զանազան էքստրեմալ խաղերի ուղեկցությամբ հուլիսի 21-ին Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գտնվող «Յելլ էքսթրիմ Պարկ»-ը տոնեց ծննդյան տարեդարձը: Այս իրադարձությունը կրկնակի հաջողված էր «Allianplace», «The Windrose», «Project 12» և «Նեմրա» խմբերի անկրկնելի կատարումների շնորհիվ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարային մասն ապահովեցին DJ Beatman-ը, Arik K-ը, Lucy Sowa-ն և Big Bro-ն: Միջոցառումը վարեց դերասան Արսեն Գրիգորյանը: Երեկոյի ավարտին ծննդյան տոնի հյուրերը վայելեցին տարեդարձի խորհրդանշական թխվածքաբլիթները:

«Յելլ էքսթրիմ պարկ» նախագծի հեղինակ և համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անցյալ տարի խոստացել են աշխարհում ամենաերկար զիփլայն (ZipLine)-ը ստեղծել, սակայն ինժեներական և այլ խնդիրների ի հայտ գալու պատճառով այդ գաղափարը կյանքի չի կոչվել: «Մինչ մենք փորձում էինք կարգավորել մի շարք հարցեր, հայտարարվեց Դուբայում կառուցվող ամենամեծ զիփլայնի մասին լուրը, իսկ հիմա խոսվում է Հարավային Կորեայում ավելի երկար զիփլայնի բացման մասին: Ներկայումս անում ենք ամեն ինչ, որ այս տարածքում գտնվող մի սարի գլխից հնարավոր լինի թռչել և հասնել մյուս բլուրին: Դա կլինի 2400 մետր երկարությամբ զիփլայն, և այն կընդգրկվի աշխարհի տասը ամենաերկար զիփլայնների շարքում»,-շեշտեց Չիբուխչյանը:

Նա ընդգծեց, որ այս տարի աշխատում են ընդլայնել պարկի ծառայություններն ու ենթակառուցվածքները:

Անդրադառնալով դեպի Ենոքավան զբոսաշրջիկների հոսքին՝ Տիգրան Չիբուխչյանն ասաց, որ նախորդ տարի 55 հազար մարդ է այցելել համայնք: «Այս տարի նախատեսում ենք 65-68 հազար զբոսաշրջիկի հոսք ապահովել: Աշխատում ենք մինչև 2025 թվականը Ենոքավան բերել տարեկան 250 հազար զբոսաշրջիկի»,-խոստովանեց նա:

«Յելլ էքստրիմ Պարկ» նախագծի նպատակը Հայաստանում արկածային զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը: Այդ նկատառումներից ելնելով՝ այն իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով տարածաշրջանում զբոսաշրջության խոշոր կենտրոն դառնալ:

Ակտիվ հանգստի սիրահարները հնարավորություն ունեն «Յելլ էքստրիմ Պարկ»-ում կազմակերպել իրենց ժամանցը՝ օգտվելով էքստրեմալ սպորտի տարբեր տեսակներից՝ զիփլայն (ZipLine), պարագլայդինգ (Paragliding), ռոփ պարկ (Rope Park), քառանիվ մեքենայով արտաճանապարհային երթևեկություն (Off-road), լեռնահեծանվավազք (Mountain Biking), փեյնթբոլ (Paintball), ձիով արշավներ (Horseback Riding), ինտելեկտուալ, տրամաբանական խաղեր (Rest Area/ Board Games) և այլ ծառայություններից:

Հայերեն Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը