Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի քաղաքապետարանը հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 20-ը մանկապարտեզներում ստիպված է արձակուրդ հայտարարել:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի ֆեյսբուքյան էջից: Սոցցանցում Դիանա Գասպարյանը, դիմում է ծնողներին եւ նշում, որայս որոշումը կարող է դժկամությամբ ընդունվել հատկապես՝ աշխատող ծնողների կողմից, սակայն, նրա հավաստիացմամբ, այն ընդունելիս առաջնորդվելէ նախ և առաջ երեխայի լավագույն շահով, այնուհետև նաև մանկապարտեզների անձնակազմի իրավունքներն ապահովելու անհրաժեշտությամբ:

«Այսպես, հուլիսի 25-ից դարձյալ սաստիկ շոգ է սպասվում, մեր մանկապարտեզներից շատերն էլ, ցավոք, բավական անբարեկարգ վիճակում են, և նման պայմաններում երեխաների հաճախումը մանկապարտեզ կարող է վտանգավոր լինել նրանց առողջության համար: Ավելին, ծնողների խոսքերով, երեխաները հաճախ մանկապարտեզից տուն են վերադառնում ալերգիկ ցաներով կամ քրտնելու հետևանքով առաջացած մաշկային երևույթներով: Անգամ ունեցել ենք անձնակազմերի անդամների ուշաթափության դեպքեր»,-գրում է քաղաքապետի պաշտոնակատարը:

Դիանա Գասպարյանը հավատացնում է, որ այս որոշումը կայացվել է մանկապարտեզների անձնակազմերի և ծնողկոմիտեների հետ ակտիվ քննարկումների արդյունքում: «Ավելին, մանկապարտեզների տնօրեններին հանձնարարվել է ներկայացնել ցուցակ, թե մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներից քանիսն են «դեմ» և քանիսն են «կողմ» որոշման կայացմանը. պարզվել է, որ հարցված 1194 ծնողից դեմ է արտահայտվել ընդամենը 25-ը կամ 2,1%-ը:Հարգելի՛ ծնողներ, ևս մեկ անգամ հավատացնում եմ, որ այս պատասխանատու որոշումը կայացվել է հենց ձեր երեխաների շահը պաշտպանելու համար»,- նշում է նա:

Քաղաքապետի պաշտոնակատարըհավելում է, որեթե ձմռանը բացառիկ ցուրտ եղանակ չլինի, մանկապարտեզները հունվար-փետրվար ամիսներին չեն փակվի, ինչպես նախկինում:

Հայերեն English Русский

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Սփյուռքի հանձնակատարը կողմ է Հայաստանի քաղաքացիություն ստանալու պայմանների խստացմանը

Կառավարությունն ավելի քան 10 մլրդ դրամ կհատկացնի «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համար

Մոլդովայի խորհրդարանի հատուկ նիստում ելույթ կունենա եվրահանձնակատար Մարթա Կոսը. Moldpres

Հղի կնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Բուլղարիայի 35-րդ անտարկտիկական արշավախմբի մասնակիցների առաջին խումբը մեկնել է սառցե մայրցամաք. BTA