Չժանգոտվող պողպատից պատրաստված արդյունաբերական վառարանները, խոհանոցների սարքավորումները մրցունակ են լինելու միջազգային շուկայում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում չժանգոտվող պողպատից սարքավորումների արտադրության նոր գործարան է հիմնվելու: Չժանգոտվող պողպատից արդյունաբերական վառարանների, հացաթխման, արտադրական խոհանոցների սարքավորումները մրցունակ են լինելու միջազգային շուկայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոտայքի մարզում հիմնվող նոր գործարանի համար «Բիզնես Արմենիայի» և «ԱՐԳԱ-Յուրոսթիլ» ընկերության միջև 850 000 դոլար ներդրում կատարելու հուշագրի ստորագրմանն այս մասին ասացին կազմակերպիչները:

«Արտադրանքը կօգտագործվի հյուրանոցների և ռեստորանների համար: Գործարանի հիմնմամբ կստեղծվի 24 աշխատատեղ: Ներդրումների չափն անցել է նույնիսկ 1 մլն դոլարը: Գործարանի հիմնադիր «Սալտեկ» ընկերությունն ավելի քան 40 տարվա փորձ ունի, որի արտադրանքը ներկայացված է ավելի քան 90 երկրում։ «Սալտեկը» հայաստանյան գործարանը հիմնում է «Ջիրո Ստեյնլես Ստիլ» ընկերության հետ համատեղ»,- ասաց «Բիզնես Արմենիայի» գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

Ներդրումների հաջորդ փուլում նախատեսվում է արտադրական սարքավորումների և հումքի ներմուծում, ինչի ընթացքում կկիրառվի պետական աջակցություն։ «Սպասվում է, որ արդեն ամիսներ անց գործարանը կսկսի աշխատել և արտադրել չժանգոտվող պողպատից արդյունաբերական վառարանների, հացաթխման, արտադրական խոհանոցների սարքավորումներ։ Ընկերությունը կապահովի նախագծում, արտադրություն, տեղադրում և սպասարկում»,- նշեց «Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«ԱՐԳԱ-Յուրոսթիլ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Սալխանյանը որպես Հայաստանում ներդրում կատարելու կարևոր պատճառ նշեց այն, որ Հայաստանում ընտանեկան բիզնեսի համար մեծ պոտենցիալ են տեսել այս ոլորտում: «Ներկայում հայաստանյան հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները, դպրոցները, բիզնես-կենտրոններն այդ սարքավորումները ներկրում են։ Մինչդեռ մեր ընկերությունը, հավաստագրվելով որոշ ստանդարտների, միանգամայն մրցունակ է լինելու տեղական ու միջազգային շուկաներում։ Մեր արտադրանքը ներկրվողը տեղականով փոխարինելու շատ լավ հնարավորություն է լինելու»,- ասաց Կարեն Սալխանյանը։

Գործարանի արտադրանքի համար արտահանման շուկա են դիտարկում Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը և Իրանը:

Նոր գործարանի շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա հոկտեմբերին: Ներկայում գործարանի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են և կավարտվեն օգոստոսին: Իսկ գործարանն աշխատանքը կսկսի արդեն այս տարվա հոկտեմբերից:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում