ԱԳՆ-ն կապի մեջ է ԿԽՄԿ-ի հետ գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հետ վերադարձնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ անմիջական կապի մեջ են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ օրերս Ադրբեջանի տարածք անցած հայ գերուն անվտանգ հետ վերադարձնելու հարցով: Լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Բալայանը վերահաստատեց տեղեկատվությունը, որ 34-ամյա Կարեն Ղազարյանն ունի հոգեկան խնդիրներ, ինչի պատճառով էլ ծառայության չի անցել ՀՀ զինված ուժերում: «Արտաքին գործերի նախարարությունն անմիջական կապ է հաստատել Կարմիր խաչի հետ: Այլ ուղղություններով ևս աշխատանքներ են տարվում, որ մեր քաղաքացուն հնարավորինս արագ ու անվտանգ վերադարձնենք Հայաստան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Տիգրան Բալայանը:

Անդրադառնալով հարցին, որ ադրբեջանական կողմում առողջական խնդիրներ ունեցող գերուն փորձում են ներկայացնել որպես դիվերսանտ, ԱԳՆ մամուլի խոսնակը նկատեց, որ դա ադբեջանական կողմի համար սովորական դարձած պրակտիկա է: Տիգրան Բալայանը հիշեցրեց 77-ամյա Մամիկոն Խոջոյանի դեպքը, ում ևս ներկայացնում էին որպես դիվերսանտ ու առողջությանն այնպիսի անդառնալի վնաս էին հասցրել, որ հետ վերադարձից հետո ինտենսիվ վերականգնողական աշխատանքներն անգամ չփրկեցին ծերունու կյանքը:

Գերեվարված Կարեն Ղազարյանը Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ է՝ ծնված 1984 թվականին:

Հայերեն English Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից