Արտոնյալ ռեժիմների ընդլայնված աշխարհագրություն. «Բիզնես Արմենիա»-ն կաջակցի ցանկացած արտահանողի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բիզնես Արմենիա»-ն արտահանող և արտահանման ներուժ ունեցող տնտեսվարողներին աջակցում է՝ օգտվելով արտոնյալ առևտրային ռեժիմներից, դուրս գալ աշխարհի տարբեր երկրների շուկաներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմից:

Եվրամիության GSP+ ռեժիմի շրջանակում հունվարից գործարկվել է ապրանքների ծագման ինքնահավաստագրման REX համակարգը, որը հատկապես շահավետ է ՓՄՁ-ների համար։ Համակարգում մեկ անգամ գրանցվելով և ստանալով անհատական գրանցման համարանիշ, հայաստանյան արտադրողները կարող են հետագայում բազմակի` առանց ծագման երկրի հավաստագրի ԵՄ երկրներ արտահանել մինչև 6000 եվրոյի արտադրանք։ Բիզնես Արմենիայի աջակցությամբ REX համակարգից օգտվելով, վերջերս «Շառոյան-Սարյան» ընկերությունն իր «Հալեպ» ապրանքանիշի քաղցրավենիքներն արտահանել է Ֆրանսիա։

Այս տարվա առաջին կիսամյակում ԵՄ GSP+ REX, ԱՄՆ GSP և Շվեյցարիայի GSP ռեժիմներից օգտվելու խորհրդատվություն են ստացել հայաստանյան 26 արտադրողներ։ Բիզնես Արմենիան աջակցությունը տրամադրում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համագործակցությամբ։

ԵԱՏՄ, Եվրամիության, Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի շուկաները հայաստանյան արտադրողների համար (որոշակի դեպքերում ապրանքատեսակների ցանկը սահմանվում է) բաց են կամ 0 տոկոս, կամ նվազեցված մաքստուրքերով, կամ դյուրացված փաստաթղթավորմամբ։ Ազատ առևտրի ռեժիմ է գործում Մոլդովայի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Վրաստանի հետ:

Հայերեն English

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին