Բոլոր գործողությունները պետք է լինեն 100 տոկոսով օրինական. Փաշինյանը՝ ԱԱԾ բացահայտումների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը, կամ վարչապետը չեն որոշում՝ ում ձերբակալել, ում բաց թողել. բոլոր գործողությունները կատարվում են օրինական կերպով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 9-ին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Ես Ազգային անվտանգության ծառայության առաջ խնդիր չեմ դնում, որ խոշոր բացահայտում անեն: Ես ասում եմ, որ պետք է լինի օրինականություն»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով մարդկանց ունեցած թերահավատությանը, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկում, հետո ազատ արձակում, Փաշինյանը նշեց՝ հակառակը՝ դա պետք է վստահություն ներշնչի, որ եթե կոնկրետ գործով կան կոնկրետ ապացույցներ, իրացվում են, եթե չկան՝ չեն իրացվում: «Կառավարությունը, կամ ես ոչ մեկի չենք զանգում ու ասում՝ այս մարդու ձերբակալել, կամ բաց թողնել: Բոլոր գործողությունները պետք է լինեն 100 տոկոսով օրինական: Ոչ մի անձեռնմխելի մարդ Հայաստանում չկա, իսկ նրանք, ովքեր անձեռնմխելի են օրենքով, նրանց անձեռնմխելիությունը հաղթահարելու եղանակներ օրենքով ևս մշակված են»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի ընտանիքի հետ կապված ԱԱԾ վերջին գործողություններին՝ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը չի եղել նախաձեռնողը, և դա չի եղել ինքնանպատակ: «Եղել է քաղաքացի, ով դիմում է գրել ինձ, որ նման խնդրի առաջ է կանգնած: Ես մակագրել եմ ԱԱԾ: Ազգային անվտանգության ծառայությունն էլ քաղաքացուն հրավիրել է: Նա բացատրություն է տվել, հաղորդում է տվել հանցագործության մասին և գործին ընթացք է տրվել»,-եզրափակեց վարչապետը:

Հայերեն English Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին