Արամայիս Գրիգորյանը նշանակվել է սփյուռքի նախարարի տեղակալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին ստորագրել է Արամայիս Գրիգորյանին Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու վերաբերյալ որոշում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արամայիս Գրիգորյանին նշանակել սփյուռքի նախարարի տեղակալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշված է Փաշինյանի որոշման մեջ:
ՀՀ վարչապետի մյուս որոշումներով Արմեն Միրզոյանը ազատվել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնից: Լևոն Խալիկյանն էլ ազատվել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։
Համապատախան որոշումները տեղադրված է e-gov.am կայքում: