Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է` սպաների բնակարանային խնդիրը երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ սպաների բնակարանային խնդրի համար միջանկյալ լուծում է գտնվելու: Հարցը քննարկվում է Կառավարությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանն այս մասին ասաց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:

«Կանխատեսելի եմ համարում զորացրված կամ զորացրվող սպաների անհանգստությունը բնակարանների հետ կապված: Հարցն իմ ուշադրության կենտրոնում է շուրջ 1 տարի՝ սկսած այն պահից, երբ ՊՆ-ում սկսեց քննարկվել հիպոթեքով նոր սպաներին բնակարան հատկացնելու հարցը: Հարցը գտնվում է պաշտպանության նախարարի և նրա զեկույցից հետո՝ արդեն ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում: Իմ ունեցած նախնական տեղեկության համաձայն՝ ի սկզբանե առաջարկված մոդելը, որով մատչելի հիպոթեքային վարկերից բացի այլ լուծում չէր առաջարկվում, այդպես չի մնալու: Գտնվելու են այլ լուծումներ»,-ասաց Հովհաննիսյանն ու հավելեց՝ քանի որ հարցը ներկայում քննվում է Կառավարությունում, հստակ չի կարող ասել, թե որոնք կլինեն լուծման ձևերը:

Նա վստահեցրեց՝ առաջիկայում կունենանք միջանկյալ լուծում: Երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ հարցն իր ուշադրության կենտրոնում է պահում: Հովհաննիսյանը նշեց՝ չի կարծում, որ լուծման գործընթացը տարիներ կտևի:

Հայերեն

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս