Հասարակական

«ՀայՓոստ»-ը գործակցում է «Յունիստրիմ»-ի հետ ուղարկվող և ստացվող դրամական փոխանցումներ սպասարկելու նպատակով 

2 րոպեի ընթերցում

«ՀայՓոստ»-ը գործակցում է «Յունիստրիմ»-ի հետ ուղարկվող և ստացվող դրամական փոխանցումներ սպասարկելու նպատակով 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ»-ը և «Յունիստրիմ» Բաժնետիրական Առևտրային Բանկը հայտարարել են իրենց գործընկերության մասին, որի նպատակն է՝ ուղարկվող և ստացվող դրամական փոխանցումների ծառայություններ մատուցել Հայաստանի ամբողջ տարածքով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոր պայմանագիրը «ՀայՓոստ»-ի հաճախորդներին հնարավորություն կտա եվրոյով, ԱՄՆ դոլարով, ՀՀ դրամով և ռուսական ռուբլով դրամական փոխանցումներ ստանալու Հայաստանում «ՀայՓոստ»-ի 880-ից ավելի փոստային բաժանմունքներից: Ապահով և մատչելի ծառայությունների մատուցմանը զուգահեռ՝ «Յունիստրիմ» դրամական արագ փոխանցումների համակարգը ՀայՓոստի հաճախորդներին թույլ կտա արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: ՀայՓոստի հաճախորդները կկարողանան նաև գումարներ ուղարկել «Յունիստրիմ»-ի ամբողջ ցանցով, որն ընդգրկում է ավելի քան 30 երկիր:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը մատուցում է փոստային, ֆինանսական և մանրածախ ծառայություններ: Ներկայումս ՀայՓոստը գործում է ամբողջ Հայաստանով բաշխված 880 փոստային բաժանմունքների միջոցով՝ քաղաքային համայնքներից մինչև ամենահեռավոր գյուղական բնակավայրերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում