Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ են. նախարարությունը բանակցում է վրացի և ռուս գործընկերների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները բանակցում են վրացի և ռուս գործընկերների հետ Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների խնդրի հետ կապված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարության մամուլի Անահիտ Առաքելյանը: Նրա խոսքով՝ խնդիրը կապված է վրացական անցակետում ներդրված համակարգի հետ, որը ենթադրում է հերթի ամրագրում: «Բանակցություններն ընթանում են ընթացակարգը պարզեցնելու ուղղությամբ»,-ասաց նա:

Լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ Լարսի անցակետում մոտ 1500 հայկական բեռնատար է կուտակվել, որոնք բեռնված են գյուղմթերքով:

Համացանցում բեռնատարի վարորդներից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ վարորդներից շատերը արդեն 7 օր է անցակետում են:

Հայերեն English Русский

ԱՄՆ սև ցուցակում ներառված չինական համալսարանը կարողացել է ձեռք բերել Nvidia-ի H200 չիպեր. Reuters

Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Հուանգի հնարավոր պաշտոնանկության հարցը. Reuters

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Դուբլին

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը