Հասարակական

Մանե Թանդիլյանն առաջին պաշտոնական այցով Արցախում է

1 րոպեի ընթերցում

 Մանե Թանդիլյանն առաջին պաշտոնական այցով Արցախում է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն առաջին պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով նախարարության «Ֆեյսբուք»-ի էջը, այցի շրջանակում Մանե Թանդիլյանին կընդունի ԱՀ նախագահ Բակո Սահակյանը` վերահաստատելու Հայաստանի և Արցախի սոցիալական քաղաքականության համատեղ օրակարգն ու նախանշելու զարգացման հեռանկարները։

Այցի ընթացքում նախարարը հանդիպումներ կունենա նաև ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի հետ։

Ոլորտում առկա օրենսդրական խնդիրների քննարկման նպատակով Թանդիլյանը կհանդիպի ԱՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։ Աշխատանքային հանդիպում է սպասվում նաև ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։ Մանե Թանդիլյանին ուղեկցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը։

Հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի ընդհանրություններն ու առանձնահատկությունները, փոխգործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում