Տնտեսություն

Ալբանիայի, Թուրքմենստանի, Լիբանանի և Կանադայի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել ՀՀ. հարցը կառավարության օրակարգում է

1 րոպեի ընթերցում

Ալբանիայի, Թուրքմենստանի, Լիբանանի և Կանադայի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել ՀՀ. հարցը կառավարության օրակարգում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիայի, Թուրքմենստանի, Լիբանանի, Կանադայի քաղաքացիների համար Հայաստանը 2018 թվականի հուլիսի 10-ից կսահմանի առանց մուտքի վիզայի ռեժիմ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում:

Որոշման ընդունումը թույլ կտա վերոհիշյալ պետությունների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

«Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում