Կառավարությունը հաստատեց որոշումը. ԲԷՑ-ը հավատարմագրային կառավարման չի հանձնվի «Տաշիր-Կապիտալ»-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ պայմանագրի խմբագրված տարբերակը հիմնադրի (ի դեմ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության) և հավատարմագրային կառավարչի միջև չի ստորագրվել և այն ուժի մեջ չի մտել, քանի որ հիմնադիրն այլևս մտադիր չէ շարունակել աշխատանքները` ԲԷՑ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարչին կառավարման հանձնելու գործընթացը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սկսելու և իրականացնելու ուղղությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ Էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ սեփականության ներքո: «Մենք պետք է առաջիկայում շատ արագ առաջիկայում որոշում կայացնենք ԲԷՑ-երի կառավարման մեթոդի մասին: Այս փուլում պետք է վերջնական հայտարարություններ չանենք ընկերության կարգավիճակի մասին: Մենք կարող ենք որոշել, թե դա պետական կառավարմա՞ն է մնում, թե՞ հանձնվում է մասնավոր կառավարման: Պետք է բացառենք, որ որևէ օֆշորային ընկերություն կարող է ներգրավված լինել: Բաց, թափանցիկ մրցույթում պետք է այդ ամենն արվի: Երկու պայման կա, օֆշոր չի լինելու ու իշխանության հետ կապ ունեցող որևէ մարդ չի լինելու դրա կառավարողը»:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն էլ հայտարարել էր, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը մնալու է որպես պետական հիմնարկություն:

Ապրիլի 12-ին Կարեն Կարապետյանի կառավարության նիստում որոշում էր կայացվել ԲԷՑ-երը «Տաշիր Գրուպին» հավատարմագրային կառավարման հանձնելու մասին, սակայն պայմանագիրը չստորագրվեց, քանի որ որոշ կետեր դեռևս չէին հստակեցվել:

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի