Հասարակական

ՀՀ ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել ոչ թե «Էլիպս»-ում, այլ «Սեքյուրիթի դրիմ»-ում /լրացված/

1 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել ոչ թե «Էլիպս»-ում, այլ «Սեքյուրիթի դրիմ»-ում /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության մեծ թվով ծառայողները հատուկ գործողություններ իրականացնում «Էլիպս» անվտանգության համակարգերի ընկերությունում: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Այլ մանրամասներ կտրվեն մի փոքր ուշ», -ասաց Ահարոնյանը:

«Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ն Հայաստանում անվտանգության համակարգերի ոլորտում գործող առաջին ձեռնարկությունն է:Այն ստեղծվել է 1989թ-ին՝ որպես նեղ մասնագիտական կազմակերպություն՝ անվտանգության տեխնիկական միջոցների նախագծման, արտադրության, ներմուծման, տեղադրման և սպասարկման ոլորտում։ Այս ընկերությունը Հայաստանում հայտնի է արագաչափեր և տեսախցիկներ տեղադրելու գործում:

Լրացում. 16:06-ին ոստիկանությունը հայտնեց, որՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները հատուկ գործողություններեն իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ»ընկերության շենքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում