Առողջապահության նախարարությունն ուսումնասիրելու է կենդանաբանական այգում տուբերկուլյոզով մարդկանց վարակվելու հավանականությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունը ուսումնասիրություն է կատարում պարզելու կենդանաբանական այգում տարեսկզբին տարածված տուբերկուլյոզի արդյունքում մարդկանց վարակվելու վտանգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ հունվար-փետրվարից հետո այգում տուբերկուլյոզի դեպք չի արձանագրվել: «Մարդկանց վարակվելու վտանգի հետ կապված ուսումնասիրությունը վերջնական փուլում է: Կենդանաբանական այգու աշխատակիցները հետազոտվել են»,-ասաց նախարարը, վստահեցնելով, որ ուսումնասիրությունների հետ կապված իր ղեկավարած գերատեսչությունն այսօր հայտարարություն կանի:

ԱՆ-ն հունիսի 15-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ հորդորում էր ծնողներին ՝ զգոն լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս: Վտանգ, որպես այդպիսին, չկա, հատկապես հաշվի առնելով, որ կենդանիներին խնամող աշխատակիցների մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել, այդուհանդերձ, գերատեսչությունը հորդորում է ծնողներին՝ չթույլատրել երեխաների սերտ շփումը կենդանիների հետ՝ կերակրել: Հարկ է հնարավորին չափ պահպանել հեռավորություն:

Նախարարությունից չեն բացառել վարակի փոխանցումն աէրոգեն՝ օդային ճանապարհով՝ հարուցիչը կարող է ներթափանցել մարդու օրգանիզմ շնչառական ուղիներով. այդ ճանապարհով հաճախ հիվանդանում են անասնապահական տնտեսությունների աշխատակիցները, որոնք պարբերաբար պետք է ենթարկվեն ռենտգեն հետազոտման:

Կենդանաբանական այգում հունվար-փետրվար ամիսներին տուբերկուլյոզ հիվանդության պատճառով անկել են 4 տեսակի կենդանիներ: Կենդանաբանական այգուց վստահեցնում են, որ այդ ժամանակահատվածում այգին փակ է եղել այցելուների համար:

Հայերեն English Русский

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը

Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու գույքը վնասելու դեպքով 31-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հունաստանի Լարիսա քաղաքում Հայաստանի անկախության 35-ամյակը նշել են մանկական նկարների ցուցահանդեսով

Աջափնյակում սպանության գործով հետախուզվող տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնումը