Արդարադատության նախարարի պահանջն ու հորդորը Հարկադիր կատարման ծառայությունից առաջադրանքի գերազանց կատարումն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 14-ին ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայութան պետ Միքայել Մինասյանը:

Նախարարը, շնորհավորել է Հակոբ Հակոբյանին նշանակման առիթով և նշել, որ Կառավարությունը, որը ձևավորվել է ժողովրդի կամքի ուժով, իր առջև դրել է երկրում էական բարեփոխումներ կատարելու խնդիր, ուստի պետք է աշխատել այնպես, որ արդյունքը լինի տեսանելի: Նախարարի խոսքով՝ իր պահանջն ու հորդորը Ծառայության առջև դրված առաջադրանքի գերազանց կատարումն է:

Նախարար Զեյնալյանը հույս է հայտնել, որ կարճ ժամանակ անց էական փոփոխություն է արձանագրվելու Ծառայությունում՝ այդ համատեքսում ի թիվս այլոց կարևորելով ոլորտին ուղղված օրենսդրական բարեփոխումները: Նախարարն ընդգծել է, որ ժողովրդն ունի սպասելիքներ և այդ սպասելիքները, կարճ ժամանակում դրական արդյունքներ արձանագրելով, պետք է արդարացվեն:

Գլխավոր հարկադիր կատարողը շնորհակալություն է հայտնել նախարարին և վարչապետին պատասխանատու պաշտոնում իրեն նշանակելու համար և վստահեցրել, որ, ծանոթ լինելով Ծառայության բազմաթիվ և բազմաբնույթ խնդիրներին, շատ արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում տալու է դրանց լուծումները:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ու ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայութան պետ Միքայել Մինասյանը ևս շնորավորել են Հակոբ Հակոբյանին նշանակման առիթով և ընդգծել, որ երկրի համար առանցքային նշանակություն ունեցող այս Ծառայությունը պետք է անի հնարավորինս ամեն ինչ վարույթների թիվը էականորեն կրճատելու և կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ:

Հայերեն

Հայաստանում ապաստարանների համար միասնական չափորոշիչներ կսահմանվեն

Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում

Հայ-բրիտանական համագործակցության նոր էջ. կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը

Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Հեպատիտների միջազգային օր. վիրուսային հեպատիտների էլիմինացիա

ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթ

Պուտինը և Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք