Պաշտոնական

Արա Բաբլոյանը ՀԲԸՄ ղեկավարների հետ քննարկել է հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման հարցեր

2 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանը ՀԲԸՄ ղեկավարների հետ քննարկել է հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 11-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յագուբյանին:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ գործունեությունը ազգապահպանման, պետականաշինության ու Հայաստանի կարողությունների հզորացմանն աջակցելու հարցում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը նշել է, որ երկարամյա գործունեության ընթացքում կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, կարեւոր ներդրում է ունեցել հայանպաստ ծրագրերում, մեր երկրի տարբեր ոլորտներում:

Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, նշել է. «Պետք է ամեն ինչ արվի երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման, ժողովրդի բարեկեցության համար, որպեսզի հայն ապրի ու արարի սեփական հայրենիքում»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Պերճ Սեդրակյանը նշել, որ ՀԲԸՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին:

ՀԲԸՄ նախագահը կարեւորել է սփյուռքահայության ներդրումը մեր երկրի տնտեսության զարգացման հարցում:

Հանդիպմանն անդրադարձել են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, հայապահպանությանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում