«Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը համատեղվելու են և հանդես կգան նոր ձևաչափով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը խոսել է 2018 թվականի «Արի տուն», «Սփյուռք ամառային դպրոց», «Իմ Հայաստան» ամենախոշոր ծրագրերի ճակատագրերի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում նշել է, որ ծրագրերը չեն կասեցվելու, այլ ներկայանալու են նոր ձևաչափով:

«Ծրագիրը կկրի որոշակի ձևաչափի փոփոխություն, այն է՝ «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը կհամատեղվեն և կներկայացվեն նոր ձևաչափով: « Արի տուն» և « Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը դառնալու են մեկ ծրագիր, որը բաղկացած է լինելու մի քանի դրույթներից՝ կրթական մասից, վերապատրաստման մասից և ճանաչողական մասից: Ծրագիրը լինելու է 20-օրյա և նախնական, այն մեկնարկելու է օգոստոսի 10-ից»,- նշել է Հայրապետյանը և հավելել, որ առաջիկա 5 օրում վերջնական տեսքի կբերվեն ծրագրի բովանդակային մասը:

Նախարարը նշել է, որ սփյուռքահայերի մի մասն արդեն իսկ գնել էին ավիատոմսեր հունիս-հուլիս ծրագրերին մասնակցելու համար , սակայն նրանց հաջողվեց երկու ամսով հետաձգել տոմսերի ժամկետները:

« Կան նաև մարդիկ, ովքեր տեխնիկապես չեն կարողացել հետ վերադարձնել տոմսերը և փաստորեն կանգնել էին փաստի առաջ: Սակայն բոլոր այն մարդիկ, ովքեր չեն կարողացել տոմսերը հետ վերադարձնել և փոխել ժամկետները, կստանան պետության աջակցությունը»,- ասել է Հայրապետյանը:

Ավելի վաղ, Սփյուռքի նախարարությունը «Արի տուն», «Իմ Հայաստան» փառատոն եւ «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերի իրականացման ժամկետները հետաձգել էր՝ դրանցում կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով։

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ