Տնտեսություն

Հայաստան-Չեխիա ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 3,64 անգամ

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Չեխիա ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 3,64 անգամ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի արդյունաբերական կենտրոն համարվող Օստրավայում հունիսի 6-7-ը տեղի է ունեցել «ԵԱՏՄ գործարար օր 2018» երրորդ միջազգային համաժողովը, որի բացման խոսքով հանդես է եկել նաև Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Չեխիայի Մորավո-Սիլեզյան երկրամասի ղեկավարության և Օստրավայում ՌԴ պատվավոր հյուպատոս Ալեշ Զեդնիկի կողմից։Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Համաժողովի բացման խոսքով հանդես եկավ նաև Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով ներկայացրեց Միությանը միանալու պահից Հայաստանի ձեռքբերումները, Հայաստան-Չեխիա ապրանքաշրջանառության դինամիկան, որն, ըստ Չեխիայի վիճակագրական գործակալության տվյալների, 2018թ. առաջին եռամսյակի արդյունքում աճել է գրեթե 3,64 անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

Համաժողովի «խելացի տեխնոլոգիաները» (smart technologies) թեմայի շրջանակներում դեսպան Սեյրանյանը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանիwww.e-gov.amէլեկտրոնային կառավարման և Mulberry 2.0 փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգերը։

Տիգրան Սեյրանյանը ներկաներին ներկայացրեց նաև Հայաստանի գործարար միջավայրը և ներդրումային հնարավորությունները, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում»։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում