Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքի փաստով մեղադրվել է ևս 3 անձ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում հունիսի 1-ին ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել նաև Ալբերտ Ավետիսյանին, Մհեր Մուսայելյանին, Դավիթ Հարությունյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քանի որ վերջինս գտնվում է ստացիոնար բուժման մեջ` նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մհեր Մուսայելյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ (խուլիգանություն) հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, հաշվի առնելով նրա` ստացիոնար բուժման մեջ գտնվելու հանգամանքը:

Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաքննության մարմնի կողմից երեկ մեղադրանք էր առաջադրվել Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի(խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:

Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան, 2բհասցեի դիմաց հունիսի 1-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, վիճաբանությանը մասնակցել են մի կողմից՝ Դավիթ Հարությունյանը և Ալբերտ Ավետիսյանը, մյուս կողմից՝ Մհեր Մուսայելյանը (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանը, Սերգեյ Մուսայելյանը, Գուրգեն Հայրապետյանը և Վարդան Ղարամյանը (ԱԱԾ աշխատող): Ծեծկռտուքի ընթացքում կողմերը մարմնական վնասվածքներ են պատճառել միմյանց:

Հայերեն Русский

Սպիտակ տունը հերքել է Հեգսեթի և Ռուբիոյի պաշտոնանկության մասին լուրերը

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ