Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության պատվիրակության անդամները հանդիպել են Արա Բաբլոյանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության (IYDU) պատվիրակության անդամները hունիսի 8-ին հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, խորհրդարանի խոսնակը, ողջունելով արտասահմանցի հյուրերին, նշել է, որ մեծ ձեռքբերում էր 2017թ. հոկտեմբերին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության՝ IYDU-ի լիիրավ անդամ ընտրվելը։ Պարոն Բաբլոյանը նկատել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծ ուշադրություն է դարձնում միջազգային համագործակցությանը եւ կարեւորում գաղափարակից միջազգային կառույցներին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամակցումը։

ԱԺ նախագահը շեշտել է, որ 81 երկրների 127 երիտասարդական կազմակերպություններին միավորող Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միությունը կարեւոր հարթակ է ինչպես երիտասարդ կուսակցականներին միջազգային փորձի հաղորդման, միջկուսակցական կապերի հաստատման, զարգացման, այնպես էլ մեր երիտասարդների շահերի ու խնդիրների ներկայացման համար։ «Սա լուրջ հնարավորություն է նաեւ մեր երիտասարդների միջոցով օրինաստեղծ աշխատանքում, պետականաշինության ասպարեզում մեր երկրի եւ կուսակցական փորձն աշխարհին հաղորդելու համար։ Այդ փորձը բավականին հարուստ է եւ ուսանելի»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը։

Արա Բաբլոյանը ներկայացրել է 27-ամյա Հայաստանի անցած ճանապարհը՝ նշելով, որ մեր երկիրն ունեցել է պետական կառավարման բոլոր մոդելները, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանը փորձում է գտնել այն լավագույն մոդելը, որը թույլ կտա մեզ, ժողովրդավարական արժեքները ներդնելով, գնալ առաջ, լինել համահունչ զարգացած, քաղաքակիրթ աշխարհի հետ։

Պարոն Բաբլոյանն անդրադարձել է նաեւ վերջին շրջանում հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխություններին։ ԱԺ նախագահը մանրամասնորեն ներկայացրել է Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը։

Խորհրդարանի ղեկավարը պատասխանել է նաեւ հյուրերի հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին։

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում