ԵԱՏՄ-ն հնարավորություն է տալիս դուրս գալ մեծ շուկաներ. Զոհրաբ Մնացականյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը շատ լավ ձևաչափ է գործընկերների փոխգործակցության համար, այն հնարավորություն է տալիս դուրս գալ մեծ շուկաներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Коммерсант-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մեր վարչապետն արդեն ասել է, թե Հայաստանի արտաքին քաղաքական կուրսում ինչ է նշանակում ԵԱՏՄ-ն մեր երկիրը զարգացնելու ու համախմբելու մեխանիզմների օգտագործման համատեքստում: ԵԱՏՄ-ն այն մեխանիզմն է, որն աշխատում է զարգացման ուղղությամբ: Եվ մենք այն կիրառում ենք: Այն շատ լավ ձևաչափ է գործընկերների փոխգործակցության համար, մեզ դուրս է բերում մեծ շուկաներ, տալիս է գործընկեր երկրներում ազատ աշխատելու, բազմաթիվ ոլորտներում համագործակցելու հնարավորություն»,-ասել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը կարևորել է կառույցի դերը երկրի զարգացման գործում՝ հիշեցնելով, որ այդ մասին դրույթները ներառված են նաև ՀՀ կառավարության ծրագրում:

Խոսելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկած հարցերից՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ շատ գոհ է բանակցությունների դինամիկայից:

«Սերգեյ Լավրովի հետ մենք ունեցել ենք սահմանափակ ժամանակ, սակայն սեղանին դրված է եղել բավական հաստ թղթապանակ: Մենք կարողացանք այդ ընթացքում անդրադառնալ ամբողջ թեմատիկային»,- նշել է նա:

Հայերեն English

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է