Հասարակական

Նիկոլ Փաշինյանը բոլոր նախարարություններին հանձնարարեց ըստ ոլորտների ներկայացնել նախատեսվող միջոցառումների ցանկը 

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը բոլոր նախարարություններին հանձնարարեց ըստ ոլորտների ներկայացնել նախատեսվող միջոցառումների ցանկը 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր նախարարություններին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ըստ ոլորտների ներկայացնել նախատեսվող միջոցառումների ցանկը:

«Երեկ ԱԺ-ում հաստատվեց Կառավարության ծրագիրը: Ինչպես պայմանավորվել ենք՝ պետք է միջոցառումների ցանկ հաստատենք, որոնք բխում են կառավարության ծրագրից: Պայմանավորվենք, որ մեկշաբաթյա ժամկետում յուրաքանչյուր նախարարություն կներկայացնի իր միջոցառումների ցանկը, և հաջորդ նիստին կփորձենք այդ միջոցառումների ծրագիրը հաստատել ու անցնել դրա ի կատար ածելուն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում