«Ավրորա»-ի հերոսները Ծիծեռնակաբերդում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հերոսները Ծիծեռնակաբերդում ծաղիկներ դրեցին՝ հարգելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակակիրները Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր էին այցելել հունիսի 7-ին:

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելն ինձ համար շատ հանդիսավոր պահ էր : Դա շատ էմոցիոնալ և տպավորիչ էր մեզ համար»,-ասաց Սունիտա Քրիշնան:

Սա Սունիտայի առաջին այցն էր Հայաստան: Նշում է՝ հիացած է հայերի հյուրընկալությամբ և սիրով:

«Ավրորա» 2018-ի մյուս մրցանակակիր Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն Ծիծեռնակաբերդը սուրբ վայր համարեց: «Շատ ուժգին մի բան զգացի այստեղ: Եվ ամենակարևորն այն է, որ հայ ժողովուրդը կարողացել է վերածնվել»,-ասաց նա:

Չո Լա Աուանը նշեց՝ շատ տխուր է ցեղասպանված մարդկանց համար: «Ինչպես գիտեք՝ ռոհինջաները հիմա ևս կանգնած են ցեղասպանության վտանգի առաջ: Սակայն մենք չենք կարող ունենալ նման հուշահամալիր: Դա շատ ցավալի է ինձ համար»,-ասաց նա ու հավելեց՝ հայերն իսկապես շատ հյուրընկալ և բարեհամբույր են:

«Ավրորա»-ի մրցանակակիրները նաև շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան շատ արժեքավոր նմուշների և լսեցին դրանց պատմությունները:

«Ավրորա» մրցանակը դիմում է մարդասիրական կազմակերպություններին և հանրությանը՝ կոչ անելով առաջադրել այնպիսի անհատների, որոնք արտաքին մեծ վտանգներ հաղթահարելու գնով բացառիկ ազդեցություն են ունեցել մարդկային կյանքի փրկության և մարդասիրությունն առաջ մղելու գործում: «Ավրորա» 2018-ը կկայանա հունիսի 10-ին:

Հայերեն English

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. վարչապետ

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա