Հասարակական

Մտահոգ ենք ստեղծված իրավիճակով. Եվրոպայի հայոց թեմերի առաջնորդների հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

Մտահոգ ենք ստեղծված իրավիճակով. Եվրոպայի հայոց թեմերի առաջնորդների հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գերմանիայի առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը, Շվեյցարիայի առաջնորդական տեղապահ Գուսան վարչապետ Ալճանյանը, Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը և Հունաստանի առաջնորդական տեղապահ Խորեն վարդապետ Առաքելյանը հանդես են եկել ողջախոհության ու սթափության կոչով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հայտարարության մեջ ասվում է.

«Սիրելի հայորդիներ եւ հայրենակիցներ,

Ցաւով կը հետեւինք, այս օրերուն, հայրենի մեր երկրին մէջ տեղի ունեցող զարգացումներուն, որ առնչուած են մեր եկեղեցական կեանքին: Մտահոգ ենք յառաջացած իրավիճակով:

Հայոց մեր Սուրբ Եկեղեցին մշտապէս եղած է եւ կայ իր ժողովրդի կողքին` ամէնուն բերելով Քրիստոսի սէրն ու մխիթարութիւնը: Որպէս եկեղեցի մեր առաքելութիւնը ալ աւելի կը նուիրագործուի սփիւռքեան մեր իրականութեան մէջ, ուր օրէ օր, մեր հայորդիներու օտարացման վտանգը կը մեծնայ:

Մեր առջեւ առկայ խնդիրներու լուծման միակ ճանապարհը միութիւնն ու համազգային միասնականութիւնն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայոց Հայրապետի շուրջ, երկխօսութիւնը՝ հիմնուած սիրոյ եւ հանդուրժողականութեան վրայ:

Եւրոպայի Թեմերու առաջնորդներու մեր պատգամն է մեր սիրասուն հայորդիներուն, որ տուրք չտան ծայրայեղականութեան եւ պատեհապաշտութեան, մշտամրմունջ աղօթքով սատարեն մեր երկրին ու մեր Մայր Եկեղեցւոյ: «Ունկնդիր լերուք առաջնորդաց ձերոց, եւ հպատակ կացէք նոցա, զի նոքա տքնին վասն ոգտց ձերոց, որպէս թէ համարս տալոց իցեն ընդ ձեր». (Եբր. ԺԳ. 17)»:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում