«Ավրորա»-ի հերոս Չո Լա Աունը վստահ է` պատվաբեր մրցանակը ստանալու դեպքում կանի ավելի մեծ աշխատանք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» 2018-ի մրցանակի հավակնորդ Չո Լա Աունը վստահ է` եթե իրեն շնորհվի այդ պատվաբեր մրցանակը, ինքն ավելի մեծ աշխատանք կանի, քան նախկինում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մյանմայի ռոհինջաներին պաշտպանող հերոսն այս մասին ասաց Հայաստանում հարյուրավոր մարդկանց հետ հանդիպմանը:

«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի ժողովրդին և բոլոր նրանց, ովքեր մեզ համար եկել են Հայաստան: Հարգանքս եմ հայտնում այն ուշադրության համար, որ ցուցաբերել եք մեր նկատմամբ»,-ասաց Չո Լա Աունը:

2012-ին իր գյուղը ոչնչացվել է, և ծայրահեղականները դուրս են շպրտել իրենց տներից: «Երբ ես զբաղվում էի իրավաբանությամբ, նկատում էի, որ շատերն ըստ էության տուժում էին Մյանմայի ռազմականացված իշխանության գործողություններից: Մարդիկ կային, ովքեր խնդրում էին, որ պաշտպանեի իրենց իրավունքները, երբ նրանց ձեռքից խլում էին իրենց հողերը»,-ասաց Չո Լա Աունն ու հավելեց, որ ինքն ըստ էության օգնել է նրանց:

Իշխանությունները շատ անգամ ձերբակալել են Աունին օգնություն ցուցաբերելու համար: Հետո իշխանությունները հնարավորություն են տվել իրեն սեփական քաղաքական կուսակցություն հիմնելու: Եվ ինքն ընտրվել է որպես իր կուսակցության ներկայացուցիչ խորհրդարանում: Նա իր մահմեդական ընկերներին օգնության ձեռք մեկնելու նպատակով աջակցել է երեխաներին` ստանալու կրթություն: Գտել են դոնորների, կառուցել են դպրոց և կրթել երեխաներին: Ընտրել են նաև հարյուրից ավելի ուսոցիչների:

Չո Լա Աունը շարունակաբար քննադատել է Մյանմայի կառավարությանը ռասսայական և կրոնական խտրականության, այդ թվում` ռոհինջաներին Մյանմայի քաղաքացիություն չտալու և նրանց իրավունքները չպաշտպանելու համար: Աունը չի կորցում իր ժողովրդի ապագայի նկատմամբ հույսը, ժողովրդի թշվառ կացությունը ստիպում է Աունին շարունակել իր գործը: Եվ անմարդկային վերաբերմունքի այդ շրջանակից միակ ելքը տեսնում է կրթության մեջ:

«Ավրորա» մրցանակը դիմում է մարդասիրական կազմակերպություններին և հանրությանը՝ կոչ անելով առաջադրել այնպիսի անհատների, որոնք արտաքին մեծ վտանգներ հաղթահարելու գնով բացառիկ ազդեցություն են ունեցել մարդկային կյանքի փրկության և մարդասիրությունն առաջ մղելու գործում: «Ավրորա» 2018-ը կկայանա հունիսի 10-ին:

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ