Հասարակական

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը տեղադրված է ՀՀ վարչապետի կայքում:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝ Արսեն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում