Արցախ

Արցախի ԱԱԾ պետը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից

1 րոպեի ընթերցում

 Արցախի ԱԱԾ պետը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը եւ նրա տեղակալ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարարի պաշտոնից հրաժարված Արայիկ Հարությունյանը:

Հունիսի 6-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը: «Նրանք երկուսն էլ (ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը- խմբ.) լեգենդար մարդիկ են, ունեն անցած ճանապարհ, և նրանց կենսագրությունը կարող է սերունդներ դաստիարակել»,-նշեց Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում