Ստեփանակերտում ազատամարտիկների նախաձեռնությամբ կազմակերպվել է խաղաղ հանրահավաք, ընթանում է նաև երիտասարդների բողոքի ակցիան (լրացված)

5 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:Արցախի ազատամարտիկների նախաձեռնությամբ հունիսի 3-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է խաղաղ հանրահավաք:

Ելույթով հանդես է եկելԱրցախիհերոս,ԱԺպատգամավոր,ԱՀ Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: Նա, մասնավորապես նշել է, որ երեկվանից Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկելի հատվածը փակած մի խումբ երիտասարդներիբողոքի ակցիանորոշ մարդկանց մարդկանց կողմից փորձ է արվում կենցաղային բնույթ ունեցող խնդրից վերածելքաղաքական շարժման, ինչը կարող է շատ վտանգավոր դառնալ Արցախի միասնականության և անվտանգության համար:

«Եղել է կենցաղային վեճ, կռիվ մի խումբ տղաների միջև, որը վայել չէ արցախցիներիս. այն դատապարտելի է: Մեր ստեղծած պետության իրավական մարմինները կատարել են համապատասխան գործողություններ: Ես հավաստիացնում եմ, որ գիշերը՝ ժամը 05:00-ին պատահած դեպքի բոլոր մասնակիցները, բացի նրանցից, ովքեր հիվանդանոցում պառկած են, ձերբակալված են, տարվում է քննություն: Այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի նաև այդ քննությունը տարվի ամենայն արդարությամբ, որի համար էլ պահանջատեր ենք»,- նշել է Ժաննա Գալստյանը:

Ելույթներով հանդես են եկել նաև Արցախի ազատամարտիկներ, ովքեր ևս դատապարտել են Ստեփանակերտում ստեղծված իրավիճակը: Բողոքի այսօրվա հավաքին ակտիվ մասնակցում են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը և ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը: Բացի կենցաղային խնդիրներից, վերջիններիս կողմից հնչել են նաև քաղաքական բնույթի մի շարք հայտարարություններ:

Ստեփանակերտում մի խումբ երիտասարդների կողմից հունիսի 2-ին նախաձեռնված բողոքի ակցիան այսօր կրկին վերսկսվել է։ Մասնակիցները փակել են կենտրոնական Ազատամարտիկների փողոցի երթևեկելի հատվածը:

Նախաձեռնող խմբի անդամները, հանդես գալով ելույթներով, նշել են, որ երեկ հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո իրենց կողմից ներկայացված բոլոր պահանջները դեռևս չեն կատարվել:Մասնավորապես՝ նախաձեռնողների կողմից որպես ձևակերպված պահանջ կրկին հնչել է ուժային կառույցներից ոստիկանության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ինչպես նաև միջին օղակի մի շարք պատասխանատուների հրաժարականների հարցը:

Ակցիայի կազմակերպիչները քննադատել են նաև այսօր առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ազատամարտիկների միության կողմից կազմակերպվածխաղաղ ցույցի նախաձեռնողներին՝ նշելով, որ այդ կերպ փորձ է արվում ժողովրդին իրար դեմ հանել:

Այսօրվա հավաքին ակտիվ մասնակցում են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը և ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը: Նշված պահանջներից բացի՝ վերջիններիս կողմից հնչել են նաև կենցաղային և քաղաքական բնույթի մի շարք հայտարարություններ:

Նախաձեռնության հեղինակները կոչ են արել ակցիայի մասնակիցներին շարունակել բողոքի ցույցը, մինչև իշխանությունը կընդառաջի իրենց պահանջներին:

Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։ Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար