Հասարակական

Ազատամարտիկների և զոհված զինծառայողների երեխաները մասնակցել են ՊՆ տոնական միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

Ազատամարտիկների և զոհված զինծառայողների երեխաները մասնակցել են ՊՆ տոնական միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ձևավորված ավանդույթի համաձայն,ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական ուրախ միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների, ազատամարտիկների և զոհված զինծառայողների երեխաներն ու թոռնիկները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հունիսի 1-ին տոնական միջոցառում էր կազմակերպվել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, որին մասնակցել են ՌՈ անձնակազմի երեխաները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում