Հասարակական

Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 31-ին տեղի է ունեցել«Կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովումը ՀՀ զինված ուժերում. նոր մարտահրավերներ» թեմայով քննարկում, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ կին զինծառայողներ, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտներ, կին ազատամարտիկներ:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել ՀՀ ՊՆ համակարգում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման միջոցառումների ծրագրի կատարմանը, այդ ուղղությամբ ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի իրականացրած աշխատանքներին:

Միջոցառման ավարտին ՀՀ ՊՆ ՄԻԲԿ պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանական գերատեսչության և Հիմնադրամի 2018թ. համագործակցությանծրագիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում