Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:

Վլադիմիր Հակոբյանը 2015 թ-ի հուլիսին նշանակվել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար, իսկ այս տարի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո՝ Վլադիմիր Հակոբյանը նշանակվեց վարչապետի օգնականի պաշտոնում: Այս պաշտոնից նա ազատվեց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։

2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը Վլադիմիր Հակոբյանը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Հայերեն Русский

Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին Ապարան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի հիշատակը

Թրամփը հիշեցրել է դեմոկրատներին, որ վետոյի իրավունք ունի

Թուրքիայից մինչև Բրյուսելի Լուիզի պողոտա․արհեստավորի պատմություն, որը երբեք չի մոռացել իր հայկական արմատները

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ»-ում կեղծ օգտահաշիվ է բացվել

Խուզարկություններ են իրականացվում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում, նրանց հետ կապվող այլ հասցեներում

Ծխախոտից հրաժարվելը ոչ միայն անհատական կամքի, այլև առողջապահական համակարգի պատասխանատվություն

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցի շրջանում չորս լցանավ է պայթել ականների վրա

Թրամփը պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները և աշխատել դեմոկրատների հետ