#ԿինոՇաբթի. «Կարմիր ճնճղուկ»-ն ու ևս 2 նոր ֆիլմ կհայտնվեն հայկական կինովարձույթում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթին #ԿինոՇաբթի է. «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Մայիսի 31-ից երևանյան կինոթատրոններում 3 նոր ֆիլմ կցուցադրվի:

«Կարմիր ճնճղուկը»

Ֆիլմը պատմում է ռուս սպա Դոմինիկա Եգորովայի մասին, ում առջև դրված է խնդիր՝ անհրաժեշտ տեղեկատվություն իմանալ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ Նաթանիել Նեշի մասին: Նա պետք է օգտագործի իր ամբողջ հմայքը Նեշին գրավելու համար:

Ռեժիսոր՝ Ֆրենսիս Լոուրենս, դերերում՝ Ջենիֆեր Լոուրենս, Ջերեմի Այրոնս, Ջոել Էդգերտոն և այլք:

«Քողարկված շները»

Լուրջ և հմուտ հետախույզին սպասվում է անսովոր փորձություն՝ աշխատանք խոսող շան հետ, ով ոչ մի վայրկյան անգամ չի լռում և խելագարվում է ռեփի համար: Նրանք միասին մեկնում են Լաս Վեգաս՝ գաղտնի գործ բացահայտելու համար:

Ռեժիսոր՝Ռաջա Գոսնել, դերերում՝Ուիլ Արնետ, Ալան Կամինգ, Սթենլի Թուչի և այլք։

«Երկու պոչավորները»

Ֆիլմը պատմում է երկու ընկերների՝ Մաքս կատվի և Բոբ կուղբի արկածների մասին։ Դժվար է գտնել իրարից այդքան տարբեր ընկերների։ Բոբը լռության ու հանգստի սիրահար է, իսկ Մաքսն ուզում է հայտնի դառնալ ամբողջ աշխարհում։ Եվ չնայած այս ամենին, հենց այս ընկերներն են փրկելու մոլորակն ու հայտնի դառնալու ամբողջ գալակտիկայով...

Ռեժիսոր՝ Նատալյա Նիլովա, Վիկտոր Ազեև, դերերում՝ Սերգեյ Բուրունով, Իրինա Կիրեևա, Դիոմիդ Վինոգրադով և այլք։

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Հայերեն

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները