Նախագահ Սարգսյանը որպես պատվո հյուր մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 30-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ որպես պատվո հյուր մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան հանդիպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ողջունելով Հանրապետության նախագահին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում դրվատել է Արմեն Սարգսյանի հավատարմությունը եւ աջակցությունը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն: Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Հանրապետության նախագահի դերը ներհայաստանյան իրավիճակի խաղաղ հանգուցալուծման գործում:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախագահ Սարգսյանը չափազանց կարևոր է համարել հայ եկեղեցու դերը հայոց հազարամյա պատմության տարբեր շրջաններում, հատկապես, երբ վերջին հարյուրամյակների պետականության բացակայության պայմաններում կարողացել է պահել մեր ժողովրդի միասնությունը, ինքնությունը, ավանդույթներն ու մշակույթը:

Անդրադառնալով վերջին քաղաքական իրադարձություններին՝ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ նշել է, որ մեզանում իշխանության փոփոխությունը տեղի է ունեցել խաղաղ և քաղաքակիրթ ճանապարհով: Նախագահի խոսքով՝ հետագա փոփոխությունների համար երկար ժամանակ է անհրաժեշտ, հսկայական աշխատանք կա անելու, որպեսզի մեր քաղաքացիները, մեր ժողովրդի զավակները, անկախ իրենց գտնվելու վայրից, իրենց նվիրումը բերեն հայրենիքին:

Հանրապետության նախագահը մասնավորապես կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարը, հասարակության մեջ բևեռացման հաղթահարումը, սոցիալական արդարության, կրթության, պետական ապարատի գործունեությունն արդյունավետ դարձնելու խնդիրները:

Նախագահ Սարգսյանը Մայր Աթոռում հանդիպումը համարել է երկխոսության հնարավորություն և պատրաստակամորեն պատասխանել մասնակիցների հարցերին:

Հայերեն Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը