Հասարակական

ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ ուսումնասիրվում է ձերբակալման պրակտիկան

1 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ ուսումնասիրվում է ձերբակալման պրակտիկան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատախազությունը շարունակում է քրեական գործերի քննության ընթացքում անձի հիմնարար իրավունքների սահմանափակումներ ենթադրող դատավարական ինստիտուտների կիրառման պրակտիկայի բարելավմանն ուղղված համակարգային ուսումնասիրություններն ու դրանցից բխող միջոցառումները:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Հերթական ուսումնասիրության առարկան ձերբակալման՝ որպես անձի ազատության իրավունքը սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցի պրակտիկան է, դրա կիրառման տարածվածության և հիմնավորվածության հետ կապվող խնդիրների լուծումները:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ուսումնասիրել 2017-2018թվականներին անձի ձերբակալման դեպքերը, դրանց շրջանակներում վեր հանել դատավարական հարկադրանքի այդ միջոցի իրավակարգավորման և կիրառության խնդիրները, կրկնվող խախտումների հիմքում ընկած օրինաչափությունները:

Ելնելով ուսումնասիրության արդունքներից՝ կներկայացվեն դրանք բացառելու նպատակով միջոցներ ձեռնարկելուն ուղղված կոնկրետ առաջարկություններ, ինչպես նաև կսահմանվեն ձերբակալման առավել հիմնավորվածությունն ապահովելու հստակ չափանիշներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում