Կառավարությունը կարող է սուբսիդավորել ջրի սակագնի հնարավոր բարձրացումը. ՀԾԿՀ փոխնախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը կարող է բնակչության համար սուբսիդավորել ջրի սակագնի թանկացումը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանը՝ նշելով, սակայն, որ այդ հարցն իրենց իրավասությունների շրջանակում չէ և մանրամասներ հայտնել չի կարող:

«Իմ տեղեկություններով՝ որոշակի քննարկումներ են գնում: Ինչպես հիմա են սուբսիդավորվում ջրի նախորդ տարվա թանկացման հետևանքները, այնպես էլ այս տարի քննարկում է այդ հնարավորությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀԾԿՀ փոխնախագահը:

Ինչ վերաբերում է ջրի սակագնի հնարավոր փոփոխությանը, ապա նա նշեց, որ օրենքով նախատեսված կարգով «Վեոլիա ջուր» ընկերությունը մինչև ընթացիկ տարվա օգոստոսի առաջին կեսը հանձնաժողովին պետք է ներկայացնի սակագնի վերանայման հայտը: Նրա խոսքով՝ բացի «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագրով նախատեսված սակագնի փոփոխության սցենարից, կան ճշգրտման մեխանիզմներ, որով սակագինը յուրաքանչյուր տարի պետք է վերանայվի:

«Ինչպես գիտեք, 2016 թվականին կառավարության կողմից կազմակերպվեց միջազգային մրցույթ, որտեղ հաղթող ճանաչվեց «Վեոլիա ջուր» ընկերությունը, մրցութային պայմաններից մեկը սակագնային համաձայնագիրն էր ապագա 15 տարվա վարձակալության համար: Ըստ այդ սցենարի՝ մինչև 2023 թվականը ջրի սակագնի որոշակի աճ է նախատեսվում, դրանից հետո դեպի նվազում՝ մինչև վարձակալության 15-րդ տարվա ավարտը»,-նշեց պաշտոնյան:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ևս հաստատեց, որ քննարկումներ են ընթանում ջրի սակագնի հնարավոր բարձրացման դեպքում սուբսիդավորման տարբեր մեխանիզմներ կիրառելու հարցի շուրջ:

2017 թվականի նոյեմբերի 22-ին ՀԾԿՀ-ն խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 11.4 դրամով թանկացնելու որոշում ընդունեց, որն ուժի մեջ մտավ 2018 թվականի հունվարի 1-ից։ Ողջ տարվա համար կառավարությունը սուբսիդավորում է ջրի սակագնի նախորդ բարձրացման արժեքի չափով:

Հայերեն Русский

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է