Հասարակական

Բուսաբանական այգու տարածքում մոնտաժման աշխատանքները դադարեցվել են

1 րոպեի ընթերցում

Բուսաբանական այգու տարածքում մոնտաժման աշխատանքները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական վերահսկողական ծառայության ներկայացուցիչը արագ-արձագանքման կարգով ժամանել է Բուսաբանական այգու տարածք, հանդիպել այգու տնօրինությանը և բիզնես նպատակով մոնտաժային աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի պետական վերահսկողության ծառայության պետԴավիթ Սանասարյանը:

«Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ համաձայն ՀՀ կառավարության 2001 թ 896-Ն որոշման՝ էսքիզային նախագծիհամար սահմանված կարգով դիմում չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան, ինչը նշանակում է, մոնտաժման գործընթացը սկսել են առանց իրավական գործընթացների պատշաճ իրականացման:

Տեղեկացնում եմ, որ մոնտաժման աշխատանքները դադարեցված են, և ՊՎԾ-ն հետևելու է, որպեսզի համապատասխան իրավական գործընթացներն անցնելուց հետո միայն իրականացվի աշխատանքներ»,- գրել է Սանասարյանը:

Հայաստանի պետական վերահսկողության ծառայության պետը տեղեկացրել է նաև, որ ՊՎԾ ներկայացուցիչը մանրամասն տեղատեսության արդյունքում պարզել է, որ ծառահատում տեղի չի ունեցել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում