Հասարակական

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հնչել է վերջին զանգը

1 րոպեի ընթերցում

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հնչել է վերջին զանգը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մայիսի 25-ին տեղի է ունեցել 2017-2018թ.թ. ուսումնական տարվա ավարտին նվիրված հանդիսավոր արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

մոնթեականների վերջին զանգն առաջին անգամ հնչել է ռազմամարզական վարժարանի նոր համալիրում։ Դիլիջանում գործող վարժարանում ստեղծված են միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական ու կացարանային պայմաններ։ Սաների կրթությունը, դաստիարակությունը, ռազմամարզական պատրաստությունը կազմակերպվում և իրականացվում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող մանկավարժների, զինվորական դաստիարակների և մարզիչների ուժերով:

Այս տարի ռազմամարզական վարժարանն ավարտել է 36 պատանի, որոնցից 34-ը ցանկություն են հայտնել շարունակել կրթությունը բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում