Տնտեսություն

Հունիսի 1-ից երկու ամսով կկանգնեցվի ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի ռեակտորը

2 րոպեի ընթերցում

Հունիսի 1-ից երկու ամսով կկանգնեցվի ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի ռեակտորը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 25-ին շրջայց է կատարել Մեծամորի ատոմակայանում: Նա ծանոթացել է ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաեւ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ հունիսի 1-ից երկու ամսով կկանգնեցվեն 2-րդ էներգաբլոկի ռեակտորը և թիվ 3 տուրբո ագրեգատը: «Պլանավորված է, որ հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի այս տարվա օգոստոսի 1-ին, 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը կգործարկվի նոյեմբերի 13-ին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը՝ հավելելով, որ Էներգաբլոկն առավելագույն հզորության կհասնի այս տարվա դեկտեմբերի 1-ին:

Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները մեկնարկել են, որի շրջանակում ապրիլի 14-ին կանգնեցվել է գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը: Նախատեսվում է իրականացնել այդ տուրբոագրեգատի վերանորոգում և արդիականացում:

Վերանորոգման աշխատանքներն ուղղված են 10 տարով 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում