ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանայում մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են հավաքական անվտանգության տարածաշրջանների իրավիճակի վրա բացասաբար ազդող տարաբնույթ սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաև դրանց հակազդման ուղիները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, իր խոսքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները՝ գոհունակություն հայտնելով նշված զարգացումների նկատմամբ ՀԱՊԿ գործընկերների հավասարակշռված կեցվածքի համար։ Արմեն Գրիգորյանը վերահաստատել է ՀԱՊԿ շրջանակներում առկա փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու Հայաստանի հաստատակամությունը։

ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարներին ընդունել է Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Նիստի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային առանձին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։ Հանդիպման ընթացքում երկու պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր ներդնել ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ