Անթույլատրելի է բռնության սպառնալիքներով ժողովրդի հետ խոսելը. Փաշինյանն արձագանքում է Սեֆիլյանի հայտարարությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարում բռնության սպառնալիքներով և բռնության սպառնալիքների ակնարկներով ժողովրդի հետ խոսելը: Այս մասին նա խոսեց մայիսի 23-ի ճեպազրույցում՝ անդրադարձավ լրագրողի այն դիտարկմանը, որ Ժիրայր Սեֆիլյանը բաց նամակ է հղել Փաշինյանին և նշել, որ «քաղբանտարկյալների, այդ թվում՝ «Սասնա ծռերի» բանտում մնալը հեղափոխության և մեր երկրի համար հղի է ծանր հետևանքներով»:

«Նա պետք է նշեմ, որ Հայաստանում քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է և այն կշարունակվի: Ես ուզում եմ հստակ արձանագրել մի բան. չի կարելի բռնության սպառնալիքներով և բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ: Ես հույս ունեմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, հետևաբար այդ փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում, որպեսզի մենք կարողանանք սիրո և համերաշխության տրամաբանությունը շարունակենք մինչև վերջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ