Գլխավոր դատախազը չի բացառում դատական վարույթում գտնվող քրեական գործերի առումով քննարկումների անցկացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նկատում է, որ Հայաստանում իրադրության փոփոխության արդյունքում կան դատական վարույթում գտնվող քրեական գործեր, որոնց համար մենք կարող են կանգ առնել և իրողության փոփոխության քննարկում իրականացնել: Արթուր Դավթյանը նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովում 2017 թ. դատախազության գործունեության հաղորդման քննարկման ժամանակ՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին: «Սակայն մենք պետք է ունենանք համապատասխան անձի վարքագիծ, որը կվկայի, որ իրադրության փոփոխությունը բերել է հանրության համար նրա և նրա կատարած արարքի վտանգավորության փոփոխության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Դավթյանը:

Նա հայտարարեց, որ իրավապաշտպանների հետ կարող են քննարկել, հասկանալ, թե ստեղծված իրադրության փոփոխման պայմաններում ինչպիսի՞ իրավակարգավորումների տիրույթում ո՞ր խնդիրները կարող են նոր լուծումներ ունենալ: «Իհարկե, մենք առաջիկայում ինքներս որոշակի այդպիսի քննարկումներ կնախաձեռնենք»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը խնդրեց ՀՀ գլխավոր դատախազին մանրամասնել, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ իրադրություն է փոխվել, քանի որ անհասկանալի է, թե իրադրության փոփոխությունը ի՞նչ կապ կարող է ունենալ հարուցված քրեական գործերի հետ: Արթուր Դավթյանը մանրամասնեց, որ կան քրեական գործեր, որոնցով անցնող մարդիկ նախապատրաստում էին զանգվածային անկարգություններ իրականացնել, պետությանը ներկայացնում էին պահանջներ, դատական նիստերի ընթացքում զինված գործողությունները շարունակելու կոչեր էին հնչեցնում՝ անձնավորելով կոնկրետ պաշտոնատար անձանց: «Մենք այսօր չունենք այդ պաշտոնատար անձանց: Եվ սա չի՞ վկայում, արդյոք, որ այդ անձանց հետագա վարքագծի առումով մենք իրավիճակի փոփոխություն ունենք: Սակայն այստեղ շատ կարևոր է, որ դրա արդյունքում կոնկրետ անձի և նրա կատարած արարքի վտանգավորությունը հանրության համար նվազի»,- եզրափակեց Արթուր Դավթյանը:

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ