ԴԱՀԿ աշխատակիցները պետությանն ավելի քան 60 մլն դրամի վնաս են պատճառել. հարուցված քրգործերն ընդունվել են ՀՔԾ վարույթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին են հանձնվել խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական անփութության փաստերով ՀՀ դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված 4 քրեական գործեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, հիշյալ քրեական գործերի նյութերի համաձայն` ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ. և 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում տաքսի ծառայություն մատուցող երկու ընկերությունների ղեկավար աշխատակիցները և այլ անձինք, նշված ընկերությունների ավտոմեքենաների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դիմաց վարչական պատասխանատվության ենթարկելու համար, խախտում կատարած վարորդների վերաբերյալ իրական տվյալներ ներկայացնելու փոխարեն ներկայացրել են խախտումների հետ չկապված, գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց տվյալներ:

Արդյունքում` «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներն ավելի քան 6000 խախտումների համար նշանակված տուգանքների՝ ընդհանուր 47.512.800 ՀՀ դրամ գումարն արձանագրել են գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց անվամբ: Իսկ վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթները ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն ավարտել են պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով:

Պարզվել է նաև, որ նույն եղանակով` գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց կողմից խախտումները կատարելու վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելով՝ 15.725.300 ՀՀ դրամ գումարի տուգանքների վճարումներից խուսափել են նաև ավտոմեքենաների սեփականատերերը:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս